Յուրացում, որսագողություն, ընտանեկան բռնություն․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 23 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության` 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և սուտ ցուցմունք տալու՝ 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։