Ֆրանսիայի հայերի ակցիայի ժամանակ վիրավորված հայ տղայի վիճակը ծանր է. նրան թուրքերը հարվածել էին հետևից մուրճով (Տեսանյութ)
Ֆրանսիայի հայերի ակցիայի ժամանակ վիրավորված հայ տղայի վիճակը ծանր է: Այս մասին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ ճանապարհը բացում են և գնալու են հիվանդանոց:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Ֆրանսիայում հայերի կազմակերպած ակցիայի ժամանակ, որտեղ նրանք փակել էին Վալանս տանող մայրուղին և պահանջում էին Ֆրանսիայի իշխանություններից սանձել Թուրքիային ու Ադրբեջանին, նաև ճանաչել Արցախի անկախությունը, թուրքերի կողմից սադրանք է տեղի ունեցել:
Ակցիայի ժամանակ հետևից կողմից հայերին են մոտեցել մի քանի թուրքե, ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի: Դրանից հետո հայերը պատասխան հարվածներ են հասցրել:
«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասել է հայ ցուցարարներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշել է, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց վրա. «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»: Այս պահին շտապօգնության մեքենա է եկել և օգնություն են ցույց տալիս տուժածներին:
Նշենք, որ երկար ժամանակ վիրավոր հայ ցուցարարը ընկած էր ասֆալտին եւ ի վիճակի չէր շարժվել:
Ժամանել են ոստիկաններ, նաեւ թուրքերի քանակն է ավելացել, ոստիկանները թույլ չէին տալիս, որ թուրքերն ու հայերը մոտենան իրար՝ հնարավոր բախումից խուսափելու համար:
Ի վերջո, հայ ցուցարարները որոշեցին բացել ճանապարհը, իսկ իրենք ուղևորվեցին հիվանդանոց՝ իրենց վիրավոր ընկերոջը տեսակցության: