«Նավթային գումարները պատրաստեք մեզ համար, որ վերակառուցենք Արցախը». Սերժ Թանկյան
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին ու տարբեր հարթակներում հետեւորդներին իրազեկում հակառակորդի գործողությունների մասին։
Աշխարհառչակ երաժիշտը կիսվել է լրատվամիջոցի հրապարակմամբ, որը պատկերում է Ասկերանում հրթիռային հարվածի հետեւանքները։ «Ադբրեջանի պատերազմական հանցագործությունները պատժվելու են միջազգային դատարաններում. նավթային գումարները պատրաստեք մեզ համար, որ վերակառուցենք Արցախը»,- գրել է նա։
Գրառումը՝ այս հղումով: