Իդլիբում ահաբեկիչները ավելի քան երկու հազար մարդ են պահում կալանավայրերում
Իդլիբի դեէսկալացման գոտում ահաբեկիչները կալանավայրերում բռնի կերպով ավելի քան երկու հազար մարդու են պահում, հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի (CPVS) փոխծովակալ Ալեքսանդր Գրինկևիչը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ կենտրոնի տվյալների՝ ներկայումս Ռուսաստանում արգելված «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպության զինյալները պահում են առնվազն 2116 մարդու:
Գրինկևիչը նշել է, որ կալանքի վայրերում բռնի կերպով պահվողների թվում կան լրագրողներ, բժիշկներ, ուսուցիչներ և հոգևորականության ներկայացուցիչներ: