Charlie Hebdo ամսագրի հերթական համարի շապիկին Էրդողանի ծաղրանկարն է
Ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի հերթական համարի շապիկին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարն է՝ Փարիզի ու Անկարայի միջև լարվածության ֆոնին: Այս մասին հաղորդվում է պարբերականի Twitter-ում:
Ծաղրանկարում Թուրքիայի կիսամերկ ղեկավարը նստած է բազկաթոռին և զովացուցիչ ըմպելիք է խմում: Նա ձեռքով բարձրացնում է սպասուհու զգեստը: Ծաղրանկարը մակագրված է. «Էրդողանն անձնական կյանքում շատ չարաճճի է»:
Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին իսլամիստ ծայրահեղականի կողմից դպրոցի ուսուցչի դաժան սպանությունից հետո. ուսուցիչն աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը կխստացնի մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը և երկրում «լուսավոր իսլամ» կկառուցի: Ի պատասխան՝ Էրդողանն իր ֆրանսիացի գործընկերոջը խորհուրդ է տվել «դիմել հոգեբույժի»:
Գրառումն՝ այստեղ: