Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ
Ֆրանսիան Եվրամիությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ այդ երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հոգեկան առողջության մասին հայտարարություններից և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար-պատվիրակ Ֆրանկ Ռիսթերին հղումով:
«Եվրախորհրդի հաջորդ նիստում Եվրոպան պետք է որոշումներ կայացնի, որոնք թույլ կտան ամրապնդել ուժերի հավասարակշռությունը Թուրքիայի հետ՝ իր շահերն ու եվրոպական արժեքներն ավելի լավ պաշտպանելու համար»,- ասել է Ռիսթերը:
Նախարար-պատվիրակը չի նշել, թե Ֆրանսիան կոնկրետ ինչ միջոցներ է պահանջում կիրառել Թուրքիայի դեմ: