Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին երեկ առաջարկեցին հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Ուշ երեկոյան վարչապետի խոսնակն արձագանքեց նրանց կոչին՝ ասելով, որ «մեկ անգամ նման ձեւաչափով ԱԽ նիստ կառավարությունում անցկացրել են, եթե կրկին դրա անհրաժեշտությունն առաջանա, էլի կանեն»։
Ընդդիմադիրները մեզ փոխանցեցին, որ նիստի նպատակն է՝ փոխանակել ինֆորմացիա եւ հասկանալ իշխանությունների անելիքը։ Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն չեն ողջունում վարչապետին ուղղված հրաժարականի կոչերը եւ կարծում են, որ ստեղծված իրավիճակում դա այլեւս ոչինչ չի փոխի։
Հիշեցնենք, որ նման կոչով առաջինը հանդես եկավ Վազգեն Մանուկյանը, ապա նրան միացան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ Խոսրով Հարությունյանը, կուսակցական, մշակութային-հասարակական այլ գործիչներ։ Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներին, ապա, մեր տեղեկություններով, նրանք միասնական են մի հարցում՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: