Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացվել է՝ COVID-19-ով վարակակրի հետ շփվելուց հետո
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելու պատճառով ինքնամեկուսացման մեջ կլինի, նախարարի ինքնազգացողությունը լավ է: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչությունը:
«COVID-19-ով վարակվածի հետ շփվելու կապակցությամբ Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացման մեջ կլինի: Նախկինում նշանակված այցերն ու հանդիպումները տեղափոխվել են: (Նախարարի) ինքնազգացողությունը լավ է»,- հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում: