Մայրը խեղդել է իր երեխային, որպեսզի հաշմանդամության նպաստ ստանա
Ամուրի տարածաշրջանում քրեական գործ է հարուցվել մի կնոջ նկատմամբ, ով հատուկ խեղդել է իր 8 ամսեկան երեխային, որպեսզի նրան դարձնի հաշմանդամ և ստանա հաշմանդամության նպաստ: Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածով:
Հետաքննության տվյալներով՝ մայրն իր երկու երեխայի հետ, որոնցից մեկը 4 տարեկան էր, իսկ մյուսը՝ 8, բուժման նպատակով գտնվել է հիվանդանոցում:
Գլխավոր բժիշկը դիմել է ոստիկանություն, երբ հայտնաբերել է, որ 8 ամսեկան երեխայի վզին կապտուկներ կան: Կինը օրական 3-4 անգամ սենյակ է կանչել բժիշկներին, իբրև թե 8 ամսեկան երեխան վատանում է: Կինը պնդել է, որ երեխան տառապում է էպիլեպսիայով և պահանջել է, որ նրան հաշմանդամի կարգ տան: Երբ երեխային առանձնացրել են մորից, այդ ժամանակ էպիլեպսիայի նոպաները նրա մոտից անցել են:
Ներկայիս դրությամբ երեխային ընտանիքից վերցրել են և տեղափոխել հատուկ սոցիալական մանկատուն: Այժմ քննարկվում է նաև կնոջը մայրական իրավուքից զրկելու հարցը: