Սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգներ է կազմակերպում. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է նվագախումբը։
Համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։
Համերգները տեղի կունենան.
հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.00‚ Վազգեն Սարգսյան 10 հասցեի (Piazza Grande) հարակից տարածքում‚
հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում‚
նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)‚
նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
Հանգանակությունները կարող են կատարվել տեղում եւ կայքի միջոցով։
Նվագախումբը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները (կրել դիմակներ‚ պահպանել սոցիալական հեռավորություն։