Էդուարդո Էռնեկյանը եւս 3,5 մլն դոլար է պատրաստվում տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Մենք ենք մեր մասմանները» համաշխարհային շարժման մեկնարկից ի վեր հայտնի գործարար և բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Էռնեկյանը նվիրաբերել է 250.000 ԱՄՆ դոլար գումար իր բազմաթիվ կազմակերպությունների կողմից:
Այսօր պարոն Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25մլն ԱՄՆ դոլար միջոցների համահայկական համախմբման գործին, որից 1 մլն դոլարը կփոխանցվի Հիմնադրամի հաշվեհամարին անմիջապես, իսկ մնացած 2.25մլն գումարը գալիք երկու շաբաթվա ընթացքում: Այս գումարը, որը կազմում է 3.5մլն Ամն դոլար, անհատ բարեգործների կողմից նվիրաբերված ամենամեծ գումարն է:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած` անհատները և կազմակերպությունները կատարել են ավելի քան 150մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն աշխարհի 73 երկրներից, ամենախոշոր նվիրատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.
ՀԲԸՄ կրկնապատկման ծրագիր $10,000,000
Էդիլ Հովնանյան $3,000,000
Քրիստին Սիմոն $3,000,000
Սամվել Կարապետյան $3,000,000
Լիզա Գիրգորյան $2,000,000
Սուքիասյան ընտանիք $1,205,000
Զանգեզուրի կոմբինատ $1,205,000
Հիլդա Տիրուհի Բուրմայան $1,000,000
Քեթի Քաֆեսճյան Բառադարան $1,000,000
Հարութ և Սիլվիա Իստամբուլյան $1,000,000
Քարոլին Մուգար $1,000,000
Գրեգ Թուֆայան $1,000,000
Քիմ Քարդաշյան $1,000,000
Եմենիջյան ընտանիք $1,000,000
Ավրորա հիմնադրամ $1,000,000
Հայ ավետարանչական ընկերակցություն $1,000,000