«10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8-ն ունեմ». Մարտակերտցի կինը 8-րդ երեխային լուս աշխարհ է բերել Երեւանում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային:
«Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի»,-ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»:
Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը: