ԱՄՆ-ի զինված ուժերի վետերանների մեծ մասը մտադիր Է ընտրություններում քվեարկել Թրամփի օգտին. հարցում
ԱՄՆ-ի զինված ուժերի վետերանների մեծամասնությունը պատրաստվում Է նոյեմբերի 3-ին երկրում կայնալիքի ընդհանուր ընտրություններում քվեարկելու նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, սակայն մինչեւ 54 տարեկան նախկին զինծառայողները պատրաստ են մեծավ մասամբ պաշտպանելու նրա մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենին: Դա հետեւում Է այն հարցման՝ հոկտեմբերի 26-ին հրապարակված արդյունքներից, որն անցկացրել Է Military Times թերթը։
Այդ հետազոտության համաձայն, որը կատարվել Է հոկտեմբերի 1-ից մինչեւ 13-ը, վետերանների 52,4 տոկոսը ձայները կտան կամ արդեն տվել են երկրի ներկայիս նախագահի օգտին, 42,3 տոկոսը ցանկանում Է Բայդենին տեսնել որպես գլխավոր հրամանատար: Վերջինս մեծ ժողովրդականություն Է վայելում մինչեւ 34 տարեկան վետերանների տարիքային խմբում (46 տոկոս 41,7 տոկոսի դիմաց) եւ 34-ից մինչեւ 54 տարեկան խմբում (50,7 տոկոս 39,8 տոկոսի դիմաց):
55 տարեկանից բարձր նախկին զինվորականների շրջանում Թրամփը մրցակցությունից դուրս Է, նրան պաշտպանում Է հարցման մասնակիցների 58,9 տոկոսը (38,4 տոկոսը մտադիր Է քվեարկել Բայդենի օգտին): Ներկայացված տվյալներն, ինչպես նշում են սոցիոլոգները, ամբողջությամբ վերցված արտացոլում են Թրամփի պաշտպանության մակարդակը նախկին զինվորականների միջավայրում եւ ցուցադրում են նրա ժողովրդականության աստիճանական նվազումը այդ կատեգորիայի ընտրողների մոտ: Հրատարակությունը հիշեցրել Է, որ 2016 թվականին Թրամփի օգտին քվեարկել Է վետերանների 60 տոկոսը, 34 տոկոսն իր ձայնը տվել Է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: Օգոստոսին Military Times-ի անցկացրած հարցումը գործող զինծառայողների շրջանում ցույց Է տվել Բայդենի ամենամեծ առավելությունը Թրամփի նկատմամբ (41 տոկոս 37 տոկոսի դիմաց), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Сохранить