Պետական դավաճանության և լրտեսության գործով կա երկու մեղադրյալ. նրանք կալանավորված են
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող պետական դավաճանության և լրտեսության քրեական գործերով այս պահին կա երկու մեղադրյալ, նրանք կալանավորված են։ Հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
«Առաջին դեպքով բարձրաստիճան նախկին զինվորականը հավաքագրվել էր հակառակորդի կողմից, որի արդյունքում տվյալ պաշտոնար անձը տարբեր զորամասերից հավաքել է տարաբնույթ տեղեկություններ և փոխանցել հակառակորդին։ Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ Հայաստանի Հանրապետությունում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի, այդ թվում նաև այլ բնույթի տեղեկություններ։ Երկու դեպքերով էլ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործերը նախաքննության փուլում են»,- ասաց Աբազյանը։