Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա
Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արագչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեին:
«Արագչիի ծրագրում սահմանամերձ շրջաններ (Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանին) այցից բացի՝ ծրագրվում են այցեր Բաքվու, Մոսկվա, Երեւան եւ Անկարա»,-ասել է Հաթիբզադեն:
Նա հավելել է, որ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով: