ՀՀ հարավային ուղղությամբ հակառակորդին կանխելու նպատակով սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների․ ՊՆ
ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ եւ կորուստներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ եւ կորուստներ:
Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ»,- գրել է նա։
Քիչ առաջ Շ. Ստեփանյանը հանդես էր եկել մեկ այլ գրառմամբ.
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ:
«Կան վիրավորներ»,-հավելել էր նա:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների: