ԱՄՆ-ում հայ երիտասարդները հացադուլ են հայտարարել` ի նշան բողոքի Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ
ԱՄՆ հայ երիտասարդության ֆեդերացիան հացադուլ է հայտարարել` որպես բողոքի նշան Արցախի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի դեմ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ճանաչել Արցախը եւ պատժամիջոցներ կիրառել Բաքվի եւ Անկարայի դեմ:
«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ այս բռնակալ կառավարությունները եւ նրանց ղեկավարները չեն դադարեցրել իրենց ագրեսիան: Հայ ժողովուրդը կանգ չի առնի»,- նշվում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջին հրապարակված հաղորդագրության մեջ:
Մասնակիցները նաեւ բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: «Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը չի ճանաչվել եւ մեր ժողովուրդը չի ապրում հետապնդումների մշտական սպառնալիքի տակ»,- ասել են նրանք: