Մերկելը «թեթև կարանտին» է նախատեսում
Կանցլեր Անգելա Մերկելը «թեթեւ կարանտին» է նախատեսում», որը ենթադրում է բարերի, ռեստորանների փակում եւ զանգվածային միջոցառումների արգելում՝ Գերմանիայում COVID-19 վարակի երկրորդ ալիքը դանդաղեցնելու համար, հաղորդում է Bild-ը:
Ըստ ծրագրի՝ խանութները բաց կմնան որոշ սահմանափակումներով, դպրոցները կշարունակեն աշխատել՝ բացառությամբ այն շրջանների, որտեղ մեծ թվով վարակվածներ կան:
Կառավարության ներկայացուցիչը չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը՝ նշելով, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ:
Վերջին շաբաթվա ընթացքում Գերմանիայում վարակների թիվը գրեթե կրկնապատկվել է: Բայց Մերկելը ցանկանում է խուսափել երկրորդ լիակատար կարանտինից, որը կարող է սպառնալիքի տակ դնել Եվրոպայի խոշորագույն տնտեսության փխրուն վերականգնումը: