Հրադադար հաստատելու Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը ձախողվել են. Նիկոլ Փաշինյան
Միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հրադադար հաստատելու ուղղությամբ, ձախողվել են, Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որպես հետեւանք՝ այսօր Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է։