«Պատերազմական հանցագործություններ». Սերժ Թանկյանը՝ ծանր վիրավորում ստացած հայ զինվորի գնդակահարության մասին
Հայության համար այս բարդ օրերին աշխարհահռչակ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն աջակցում է հայրենիքին։ Երաժիշտը տարբեր հարթակներում շարունակում է հետեւորդներին տեղեկացնել ծավալվող իրադարձությունների մասին՝ կոշտ արձագանքելով հակառակորդի գործողություններին։
Թանկյանն այս անգամ անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ՝ ծանր վիրավորում ստացած զինվորի գնդակահարությանը։ «Պատերազմական հանցագործություններ»,- գրել է Թանկյանը՝ կիսվելով լրատվամիջոցի հրապարակմամբ։