Երեւանը պետք է Բաքվի առաջ բարձրացնի հայ փախստականների վերադարձի հարցը
Ադրբեջանում մշտապես բարձրացնում են փախստականների եւ նրանց վերադարձի հարցը։ Բայց դրա հետ մեկտեղ, ո՛չ նրանք, ո՛չ մենք չենք խոսում Ադրբեջանից ավելի քան 400 հազար հայ փախստականների մասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ղեկավար, պատմագիտության թեկնածու Արմեն Մարուքյանը:
Պատմաբանի խոսքով՝ հայ փախստականների հարցը երբեք չի բերվել բանակցային սեղան, չնայած դրա համար հայկական կողմն ունեցել է եւ ունի բոլոր իրավունքներն ու հիմքերը։