Հայաստան - Քուվեյթ հանդիպումը տեղի չի ունենա
Հայաստան - Քուվեյթ ընկերական հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 11-ին Երևանում, տեղի չի ունենա, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը:
Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել: