Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը
Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր ընկել է մեկ դոլարի դիմաց մինչեւ 8,04 լիրայով՝ անցնելով նախորդ նվազագույն ցուցանիշից՝ 7,97, որը գրանցվել էր հոկտեմբերի 22-ին, գրում է Bloomberg-ը:
Ավելի վաղ գործակալությունը թուրքական լիրայի արժեզրկումը կապել էր մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանը: Թուրքական կողմը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սատարում է Բաքվին: