Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Եվ այսպես, ի՞նչ մենք ունենք Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմի 30-րդ օրը. Ադրբեջանը տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, եւ բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն հարավում, Արաքսի հովտի շրջանում: Այնտեղ տեղանքը հարթավայրային է, որտեղ Ադրբեջանը կարողացել է ամբողջովին օգտագործել կենդանի ուժի եւ տեխնիկայի 4 անգամ ավել լինելու իր առավելությունը: Ինչպես եւս ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը, սահմանափակ է հրետանին եւ քիչ արդյունավետ են ԱԹՍ-ները, ադրբեջանցիները «լռվել են»:
Ալիեւը հիմա փորձում է գործել դիվերսիոն խմբերով, որոնց ամեն օր ուղարկում է Ղարաբաղ փաստացի սպանդի։ Լեռնային տեղանքում մարտերը, որտեղ հայերը պահում են նախապես ամրացված դիրքերը, իսկ ադրբեջանցիները փուչ տեղը փորձում են առանց տանկերի եւ անօդաչուների աջակցության այդ դիրքերը վերցնել, անհաջողության են դատապարտված։
Շատ կոպիտ գնահատականներով՝ պատերազմի 30 օրում Ադրբեջանն այդ կերպ կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո գտնվող տարածքի շուջ 15 տոկոսը։
Բայց փաստացի, այս հարցում պրոֆեսիոնալ զինվորականները, հավանաբար, ինձ կուղղեին՝ առաջնագծի զորամասերով առաջ ճեղքումն ու տարածքի վերահսկողությունը միեւնույն բանը չեն։ Ադրբեջանցիներն այսօր հասել են Կուբաթլու գյուղ (Սանասար – խմբ․), սա գրեթե 100 կմ Ղարաբաղի խորքում է, եւ այս պահին նրանք նաեւ գտնվում են Զանգելանի (Կովսական – խմբ․) եւ Ջեբրայիլի (Ջրական – խմբ․) շրջանում։ Նրանց ինչի՞ն է պետք Կուբաթլուն՝ գյուղ, որն ադրբեջանցիների համար անչափ ոչ ձեռնտու վայրում է, ոչ մեծ հովտում՝ շրջապատված լեռներով, որտեղից նրանց թիրախավորված գնդակոծում են հայկական զորամասերը։ Բանն այն է, որ հենց այստեղով է անցնում Լաչին (Բերձոր – խմբ․) տանող ճանապարհը, որտեղով է անցնում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կարեւոր ճանապարհը։ Նրանք փորձում են այնտեղ հասնել եւ այդ ճանապարհը փակել։ Բայց ինչպե՞ս են դա անում։
Փաստացի պատառոտված եւ Ադրբեջանի տարածքի հետ կայուն կապից զրկված (նաեւ ռազմամթերքի մատակարարումներից), Ալիեւի զորքերը մարտեր են մղում հակառակորդի տարածքի խորքում։ Կարելի է ասել, որ նրանք շրջապատված են, եւ այն, ինչը տեղի ունեցավ երեկ եւ այսօր գիշերը կոչվում է սեփական թիկունքից ադրբեջանական բանակի առաջավոր զորամասերի կտրվել եւ այն զորախմբի ջախջախում, որը չափից ավելի հեռու է մխրճվել եւ յուրայիններից կտրվել։
Ի՞նչ կլինի հետո։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին առավոտյան 8-ին ուժի մեջ է մտնում հերթական հրադադարը, արդեն երրորդը։ Նախորդ բոլորը Ադրբեջանը կոպտորեն խախտել է՝ շարունակելով մարտական գործողություններ վարել։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ինձ թվում է, որ իրադարձությունների զարգացման 2 տարբերակ կա․