Իրանցի դերասանուհի, երգչուհի Գոլշիֆթե Ֆարահանին միացել է «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» միջոցառմանը
Իրանցի դերասանուհի, երաժիշտ եւ երգչուհի Գոլշիֆթե Ֆարահանին միացել է «Երաժիշտներն Արցախի համար. խաղաղության համերգ» միջոցառմանը։ Այս մասին Instagram-յան էջում տեղեկացրել է «OneArmenia» նախաձեռնությունը։
Ֆարահանին դերասանական կարիերան թատրոնում սկսել է մանուկ հասակից, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում քուրդ կանանց մասին «Արեւի աղջիկները» ժապավենում, որոնք պայքարում են իրենց ազատության համար։
Առցանց համերգային նախագիծը ծրագրված է հոկտեմբերի 28-ին՝ հայաստանյան ժամանակով 22:00-ին։
Ի դեպ, նախագծին մասնակից կդառնան համաշխարհային հայտինություն վայելող մի խումբ արվեստագետներ, այդ թվում «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Թոմ Մորելոն, Սեպուհ Սիմոնեանը։ Նվիրատվությունները կկրկնապատկվեն «OneArmenia» նախաձեռնության կողմից եւ կուղարկվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
Գրառումը՝ այստեղ: