Ամերիկահայերը բողոքի զանգվածային ցույց են իրականացրել, որը մեկնարկել է աղոթքով և Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոնի անվան կամրջով անցնող արդարության երթով
Ամերիկահայերը բողոքի զանգվածային ցույց են իրականացրել, որը մեկնարկել է աղոթքով և Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոնի անվան կամրջով անցնող արդարության երթով: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախումբը:
Հազարավոր հայեր և նրանց աջակիցները հավաքվել են Նյու Յորքում և Յու Ջերսիում՝ իրազեկելով Արցախում տիրող պատերազմի և մարդասիրական ճգնաժամի մասին:
Հայկական դրոշներով և տարբեր գրառումներով պաստառներով՝ տեղի հայությունը սկսել է երթն ու իր բողոքի ձայնն է փորձել հասցնել համաշխարհային առաջնորդներին: