Մենք երբեք չենք զիջի. Մակրոն
Մենք երբեք չենք զիջի: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով: Մենք չենք հանդուրժում ատելության տարածումն ու ներկայանում ենք հանուն խելամիտ քննարկումների: Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության եւ համամարդկային արժեքների կողմնակից»,-նշել է նա:
Նշենք, որ Մակրոնի՝ կրոնական ծաղրանկարի նկատմամբ դիրքորոշումը դարձել է որոշ մահմեդականների կտրուկ քննադատության պատճառ, սակայն այդ քննադատությունը, մասնավորապես, հնչել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, որը կասկածի է ենթարկել Մակրոնի հոգեկան առողջությունը: Վրդովված Փարիզը հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար: Սակայն այսօր Էրդողանը կրկին վիրավորական հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահի հասցեին: