Ռուսաստանը տրամադրել է Ադրբեջանի ՊՆ-ին Ղարաբաղի մարտերում Սիրիայից ահաբեկիչների մասնակցության տվյալները
Ռուսաստանը ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տվյալներ Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից ահաբեկիչների մասնակցության մասին, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:
Նրա խոսքով, եթե Սերգեյ Նարիշկինը, որպես ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հայտարարել է, որ Սիրիայից արգելված ահաբեկչական կազմակերպություններից ահաբեկիչները Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ղարաբաղ, ապա նա ունի դրա անհերքելի ապացույցները: «Ելնելով դրանից՝ արտաքին հետախուզության ծառայության կամ հատուկ ծառայությունների աշխատանքի շրջանակում ես համոզված եմ, որ այդ նյութերը ներկայացվել են Ադրեբջանի պաշտպանության նախարարությանը կամ հետախուզությանը, որպեսզի նրանք համոզվեն Նարիշկինի հայտարարությունների իսկության մեջ: Ինչու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, պատասխանատու անձինք չեն տեղեկացրել իրենց նախագահին՝ արդեն երկրորդական հարց է: Ես համարում եմ, որ այդ տվյալներն ունի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, եւ նրանք պարտավոր էին տեղեկացնել իրենց ղեկավարին»,-ասել է Վոդոլացկին:
Պատգամավորի կարծիքով, եթե Ալիեւը չի տեղեկացվել այդ մասին, ապա դրա համար պատասխանատու մարդիկ նախագահի կողմից չեն, այլ ինչ-որ անհասկանալի փակ դեր են խաղում:
Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը խոստացել էր, որ, ԱՀԾ տեղեկություններով, Ղարաբաղում ակտիվորեն ներքաշվում են վարձկաններն Մերձավոր Արեւելքում միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, ընդ որում՝ խոսքը վերաբերում է հարյուրավոր կամ անգամ հազարավորի արմատականներին: