«Հոֆենհայմը» խաղաց ոչ ոքի, Ադամյանը վերադարձավ խաղադաշտ (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Հոֆենհայմը» Բրեմենում մրցեց «Վերդերի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
Հայաստանի հավաքականի եւ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։
Սարգիս Ադամյանը վնասվածքից հետո մարզումները վերսկսել էր ապրիլին, սակայն պաշտոնական հանդիպման չէր մասնակցել դրանից հետո։
«Վերդերը» 8 միավորով 6-րդն է, «Հոֆենհայմն» ունի 7 միավոր եւ 8-րդն է։
Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Վերդեր» - «Հոֆենհայմ»՝ 1։1 (տեսանյութ)
Մաքսիմիլիան Էգեշթայն, 5 - Դենիս Գայգեր, 22