Երեւանի «Արարատը»՝ թիկունքում և առաջնագծում
Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է կապի մեջ մնալ առաջնագծի հետ և հնարավոր ամեն ինչ անել Արցախում կռվող մեր մարտիկների համար, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նպատակային անհարժեշտ օգնության արդեն երրորդ խմբաքանակն է «Արարատի» կողմից ուղարկվում առաջնագիծ:
«Արարատ-2»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները արյուն են հանձնել՝ օգնելով համալրել Արցախի համար նախատեսված արյան պաշարները:
Արցախցի երեխաները հնարավորություն են ստացել մարզվելու «Արարատի» մանկապատանեկան թիմերում:
«Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմը գումար են հանգանակել Արցախի համար:
Եվ ամենակարևորը.
Ռազմական գործողությունների առաջին օրվանից Արցախի հիվանդանոցներից մեկում մեր հայրենակիցներին է օգնում «Արարատի» բժշկական ծառայության ներկայացուցիչ Հրանտ Աշճյանը: Արցախ է մեկնում նաև մեր բժշկական ծառայության մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Մկրտչյանը։
Արդեն մի քանի օր է առաջնագծում է «Արարատի» մամուլի քարտուղար Գրիգոր Գրիգորյանը:
Խոնարհվում ենք Արցախում կռվող մեր բոլոր հայրենակիցների առջև և սպասում ենք նրանց հաղթական վերադարձին: