Իսրայելի կառավարությունը վավերացրել է ԱՄԷ-ի հետ խաղաղ համաձայնագիրը
Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվերակությամբ վավերացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ խաղաղ համաձայնագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) կողմից, հաղորդել է վարչապետի գրասենյակը:
«Կառավարությունը վավերացրել է Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև խաղաղ համաձայնագիրը»,- ասվում է հաղորդագրությունում: