ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստը նշել է, որ կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի արդյունավետությունը հայտնի կլինի դեկտեմբերին
ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, բժիշկ Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը պարզ կլինի դեկտեմբերի սկզբին, հաղորդում է Reuters-ը:
Ընդ որում՝ նա նշել է, որ բնակչության լայն պատվաստումը հնարավոր չի լինի մինչեւ 2021 թվականը:
«Մենք կտեղեկանանք պատվաստանյութի անվտանգության եւ արդյունավետության մասին նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին»,-ասել է Ֆաուչին BBC-ին տված հարցազրույցում:
«Երբ դուք ասում եք բնակչության զգալի զանգվածի պատվաստման մասին տարածման դինամիկայի վրա շոշափելի ազդեցություն թողնելու համար, դա, ըստ ամենայնի, տեղի չի ունենա մինչեւ տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակը»,-հավելել է նա: