Ռոնալդուի կորոնավիրուսային թեստը 13 օր անց դարձյալ դրական է
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հոկտեմբերի 24-ին հանձնել է կորոնավիրուսի երկրորդ թեստ եւ մեկ օր անց ստացած պատասխանը դարձյալ դրական է, հաղորդում է tuttosport-ը։ Ռոնալդուն արդեն 13 օր ինքնամեկուսացած է։
Իտալիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումը «Վերոնայի» դեմ հոկտեմբերի 25-ին Ռոնալդուն բաց կթողնի, իսկ հոկտեմբերի 27-ին դարձյալ թեստ կհանձնի։
Բացասական պատասխանի դեպքում նա կմասնակցի «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։