Բորելն անթույլատրելի է համարել Մակրոնի հասցեին Էրդողանի հայտարարությունները
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելն անվանել է անթույլատրելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հասցեին:
«Նախագահ Մակրոնի նկատմամբ նախագահ Էրդողանի հայտարարություններն անթույլատրելի են: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատումը:
Եվրախորհրդի եզրակացությունները պարունակում են հարաբերությունները վերականգնելու իրական առաջարկ, սակայն այդ դրական օրակարգի համար անհրաժեշտ է Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքը: Հակառակ դեպքում Թուրքիան կհայտնվի էլ ավելի զգալի մեկուսացման մեջ»,-գրել է նա թվիթերյան իր էջում:
Շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ Էմանուել Մակրոնն «ունի հոգեկան խանգարումները բուժելու կարիք»: Այդկերպ Թուրքիայի առաջնորդն արձագանքել է Ֆրանսիայի հայտարարություններին իսլամի մասին Փարիզի մերձակայքում՝ Կոնֆլան Սենթ Օնորին քաղաքում ահաբեկչության կապակցությամբ, որտեղ հոկտեմբերի 16-ին 18-ամյա իսլամիստը կրոնական թշնամանքի հողի վրա սպանել էր պատմության եւ աշխարհագրության դպրոցական ուսուցչին: Կատարվածից հետո Մակրոնը նախազգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանություններն ակտիվ պայքար կմղեն ընդդեմ արմատական գաղափարախոսությունն ու դրա կապակցությամբ ասոցիացիաները կրողների:
Ֆրանսիան Էրդողանի հայտարարությունը համարել է անթույլատրելի եւ վիրավորական, եւ հետ կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար: