Բուսկետս․ 11 մետրանոցը վճռեց հանդիպման արդյունքը «Ռեալի» օգտին
«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի տնային խաղում Մադրիդի «Ռեալից» կրած 1։3 հաշվով պարտությունը։
«Առաջին խաղակեսում հավասար պայքար էր, երկրորդում մենք ավելի լավ էինք մեզ գում եւ ստեղծում էինք վտանգավոր պայեր, սակայն 11 մետրանոցը վճռեց հանդիպման արդյունքը, քանի որ դրանից հետո «Ռեալն» ավելի վստահ խաղաց եւ կարողացավ պայքարը հասցնել հաղթական ավարտի։
Մեզ համոզում են, թե VAR-ը հստակ ցույց է տալիս բոլոր խախտումները, եւ մենք պետք է ընդունենք դրանք, բայց ես կարծում եմ՝ «Բարսելոնայի» դեմ կիրառվեց շատ խիստ վճիռ։ Այս միտումը դժվար է ընդունել, քանի որ շատ են այսպիսի վիճահարույց իրավիճակները տարբեր հանդիպումներում»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալը» 6 խաղից հետո 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ 7 միավորով 12-րդն է։