Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այո, մենք պատրաստ ենք: Ես բազմիցս ասել եմ այդ մասին: Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը: Սակայն միեւնույն ժամանակ Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ կողմ են սկզբունքներին, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ: Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում»,-ասել է Ալիեւը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: