Լոս Անջելեսի հայ երգիչներն ու երաժիշտները 50.000 դոլար են հավաքել Համահայկական հիմնադրամի համար
Լոս Անջելեսում բնակվող երգչուհի Շպռոտի նախաձեռնությամբ հայ հայտնի երգիչներն ու երաժիշտները ակցիա են կազմակերպել, որի նպատակը Հայաստանի ու Արցախի համար գումար հավաքելն էր։ Այս մասին տեղեկանում ենք նրանց միկրոբլոգի էջերից։ Ակցիային մասնակցել են Ռազմիկ Մանսուրյանը, Շպռոտը, Նորոն, Արտաշ Ասատրյանը, Գրիշա Ասատրյանը, Արմինկան, Էռնա Յուզբաշյանը, Գոռ Եփրեմյանը եւ այլք։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ համախմբված ուժերով նրանց հաջողվել է 50․000 դոլար գումար հավաքել։
Տեսանյութը՝ այստեղ:
«50.000$ 7 ժամում: Հայաստան, Արցախ, Հայոց Բանակ: Շարունակելի…
Այսօր համախմբվել էինք Լոս-Անջելեսում ապրող երգիչ-երաժիշտներով:
Եվ սա լինելու է շարունակական», - գրել է Արմինկան։
Լուսանկարը և գրառումը՝ այստեղ:
«Նոր զանգեց մամաս: Ասաց․ «Անի ջան, ես հպարտ եմ քեզնով, ապրեք դուք։ Մաման 38 տարեկան էր, երբ հայրս զոհվեց։ Պապ էին հորս ասում զինվորները, բայց Աշոտ էր անունը։ Ես 11 տարեկան էի, հիշում եմ արթնացրեցին ու ասացին․ «Անի, պապադ էլ չկա»»։
Ուզում եմ բոլոր հայ էրեխեքը Հեր ունենան իրենց գլխին։ Պապ կարոտում եմ քեզ էէէէհհհ», - գրել է Շպռոտը։
Երգչուհին հայտնել է նաեւ, որ մարդիկ դեռ շարունակում են գումար փոխանցել։