«Թշնամու ճղճիմ գնդակն ի զորու չէ սպանել մեզ․․․ Լռիր աշխարհ ու տես` ինչ կարող է անել Հայի ոգին»․ Դիանա Գրիգորյան
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն իր Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել,որում ասվում է․
«Ամեն րոպե մեռնում ու կրկին վերակենդանանում, սա է դարձել մեր առօրյան, բայց ամեն նոր կյանքից հետո, նոր ուժ է մեզ պատում, ամեն նոր կրակոցից հետո, արյունն է քչանում, սառչել ենք արդեն ու հայացքով կրակում ենք դեպ Հաղթանակ։ Բավ է, կռվել է պետք, հաստատել է պետք մեր կամքը, թշնամու ճղճիմ գնդակն ի զորու չէ սպանել մեզ, գուցե մեր մարմինը, բայց` ոչ հոգին։
Լռիր կույր աշխարհ, ականատեսներն այնքան շատ են, որ քո կույր հոգում ամեն րոպե դաջում են ճշմարտությունը։
Լռիր աշխարհ ու տես` ինչ կարող է անել Հայի ոգին», ապա հավելել՝ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշթեգը։