«Ժիլինան» պարտվեց, Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Սլովակիայի առաջնության 11-րդ տուրում «Ժիլինան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ռուժոմբերոկի» հետ եւ պարտվեց 1։2 հաշվով։
20-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի 21-ամյա լեհ հարձակվող Դավիդ Կուրմինովսկին՝ բացելով հաշիվը։
Գոլային փոխանցումն անկյունայինից կատարեց Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը (տեսանյութ)։
Հյուրերը հաղթանակը բաց թողեցին 82-րդ եւ ավելացված առաջին րոպեին ընդունած գոլերիի հետեւանքով։
«Ժիլինան» 16 միավորով երրորդ տեղում է։