Ֆատին գերազանցեց Ռաուլի ռեկորդը․ Սուպերկլասիկոյում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին դարձավ Սուպերկլասիկոյում «Ռեալին» գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը՝ 17 տարեկան եւ 359 օրական։
Անսու Ֆատին գերազանցեց «Ռեալի» նախկին հարձակվող, իսպանացի Ռաուլի ռեկորդը՝ 18 տարեկան եւ 95 օրական։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» տանը «Ռեալին» պարտվեց 1։3 հաշվով։
Անսու Ֆատին Իսպանիայի առաջնություններում խփած 11 գոլով առաջատար է մինչեւ 18 տարեկանների մեջ, պատմության ընթացքում։