Փոխվել է Պուտինից հետո ռուսների վստահության վարկանիշի առաջատարը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսաստանցիների վստահության վարկանիշում շրջանցել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն և գրավել երկրորդ տեղը՝ հայտնում է RBC-ն: Առաջին տեղը անփոփոխ զբաղեցնում է նախագահ Վլադիմիր Պուտինը: Վարկանիշը կազմվել է է «Ռոմիր» հետազոտական հոլդինգի կողմից, այն թարմացվում է եռամսյակը մեկ:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը երկրորդ եռամսյակում երկրորդն էր, զբաղեցրել է հինգերորդ տեղը:
Յոթերորդից տասներորդ տեղերը զբաղեցնում են Անդրեյ Մալախովը, Մաքսիմ Գալկինը, Կոնստանտին Խաբենսկին և Վլադիմիր Սոլովյովը: Վստահության վարկանիշում առաջին անգամ ընդգրկվել է Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը (29-րդ տեղ): Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը 23-րդ տեղում է՝ Օլգա Բուզովայից մեկ հորիզոնականով ցածր, իսկ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը ՝ 26-րդն է: