Կամավորական Արշակ Տոնոյանի զոհվելուց մեկ շաբաթ անց ծնվել է նրա առաջնեկը
Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, կամավորական Արշակ Տոնոյանի զոհվելուց մեկ շաբաթ անց`հոկտեմբերի 21-ին, Գյումրիի ծննդատանը ծնվել է նրա առաջնեկը:
Նշենք, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ Արշակ Տոնոյանը պատերազմի առաջին օրերից կամավորագրվել էր, կռվել ամենաթեժ կետերում: Արշակը զոհվել է Հադրութում իր ծննդյան օրը` հոկտեմբերի 13-ին։