«Յուվենտուսը» դուրս է եկել կարանտինից
Թուրինի «Յուվենտուսը» դուրս է եկել կարանտինից, որը ստիպված էր պահպանել գլխավոր, երիտասարդական ու պատանեկան թիմերում կորոնավիրուսի վարակման դեպքերի պատճառով:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ինքնամեկուսացման մեջ էր գտնվում 61 մարդ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, որը վարակվել էր Պորտուգալիայի ազգային հավաքականի ճամբարում: 35-ամյա ֆուտբոլիստը դեռ ինքնամեկուսացված է: