«Մեր աղոթքը երբեք չի ընդհատվի»․ Էլինա Ջանիբեկյանը Ղազանչեցոց եկեղեցում արված տեսանյութ է հրապարակել
«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից անկեղծորեն մտահոգված է հայ ժողովրդի համար։ Նա գրեթե ամեն օր հրապարակումներ ու գրառումներ է կատարում այս թեմայով։
Այսօր Էլինա Ջանիբեկյանն իր Instagram-ում կրկին անգամ անդրադառնալով Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակին տեսանյութ է հրապարակել, որն արվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Հայ ժողովրդի հավատն ու տոկունությունն անսասան են։ Մեր աղոթքը երբեք չի ընդհատվի»։