Le Monde. Տասնյակ աղքատ սիրիացի վարձկաններ են զոհվում Լեռնային Ղարաբաղում
Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործում էր Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հաֆթարի ուժերից պաշտպանելու համար, իսկ այժմ նրանց ուղարկել է Կովկաս` ադրբեջանական բանակին աջակցելու համար: Հոկտեմբերի 5-ին Jesrpres լրատվական կայքը, որին հաջողվել է ձեք բերել «Սուլթան Մուրադ» բրիգադից մի քանի գրոհայինների գիշերային հուղարկավորության կադրերը, հայտնել է, որ ընդամենը տաս օրվա ընթացքում առաջնագծում 85 վարձկան է մահացել: Հարցը ծայրաստիճան զգայուն է. անհայտ կորած զինվորների հարազատները հրաժարվում են քննարկել այս թեման նույնիսկ նրանց մահը ճանաչելուց հետո: Ըստ ավելի թարմ, բայց չճշտված տեղեկատվության` կորուստները գերազանցել են 150 մարդը, գրում է Le Monde- ը:
«Հրամանատարությունը ցանկանում է հրադադարից առաջ հնարավորինս արագ առաջ շարժվել»,- ասում է Մոհամմեդը ղարաբաղյան ճակատի հարավային գծից: 24-ամյա վարձկանը չի ցանկանում խոսել հավաքագրման պայմանների մասին: Այնուամենայնիվ, նա պատմում է արյունալի մարտերի («անհրաժեշտ էր բարձունքներ գրավել», «հարվածներ` առանց մեկ օր հանգստի») եւ «նահատակների» մասին իրենց շարքերում:
Այս խոսքը ոչ բոլորի սրտով է: «Թող Տերը գթա նրանց եւ թող անիծի նրանց նրանց արյունը վաճառողներին», - բացականչում է նախկին ապստամբի ազգականներից մեկը, ում թաղեցին ամսվա սկզբին Աազազում: Զայրացած ակտիվիստ Ահմեդ Ֆերզանը (նա ծնունդով Ռաստանից է, ինչպես եւ Ադրբեջանում սպանված բազմաթիվ զինյալները) սրանում հերթական դավաճանություն եւ ավերված կյանքեր է տեսնում: Իր ֆեյսբուքյան էջին տեղադրված տեսանյութում նա պատմում է, թե ինչպես են աղքատությունը քշում այս մարդկանց եւ ինչպես են նրանք, առանց գիտակցելու, ներքաշվում օտարների պատերազմի մեջ:
«Զինված խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին: Նրանք ասել են նրանց, որ ծառայելու են որպես ոստիկաններ կամ սահմանապահներ եւ չեն մասնակցելու մարտերին»: «Նրանք, ովքեր գնացել են, իրենց երեխաներին կերակրելու փող չունեն: Ձմեռն անցավ, հետո` ամառը, իսկ նրանք չեն կարողանում օգնել ընտանիքին, - շարունակում է նա:- Եթե հավատալ նրանց, խոստացված փողերը (տաս տարվա պատերազմից հետո մեծ գումարներ սիրիական ավերածությունների պայմաններում) հաճախ մնում են ագահ հրամանատարների գրպաններում: «Իրականում նրանք ստանում են իրենց հասանելիք գումարի միայն 20 տոկոսը: Թուրքերը մի զինյալի համար 800-900 դոլար են վճարում, իսկ հրամանատարները 700 դոլարն իրենց են պահում»:
«Երիտասարդներն իրենք իրենց ասում են, որ երկու-երեք ամսով են գնում, որ դա շատ վտանգավոր չէ եւ կկարողանան 2000-3000 դոլար աշխատել մինչ վերադառնալը: Բայց առաջին իսկ օրը հայտնվում են առաջնագծում... Իսկ այդ ընթացքում հավաքագրողները ավտոմեքենաներ եւ տներ են գնում Սիրիայում»:
«Սա մեր պատերազմը չէ: Եվ այնտեղ (Ադրբեջանում) դուք ոչ մի փառք չեք գտնի: Միայն մահ»,- հավելում է Ահմեդ Ֆերզանը` դիմելով նրանց, ում մոտ կարող են այդպիսի մտքեր առաջանալ:
Զինյալների` Լիբիա եւ Ադրբեջան ուղարկելը խոսում է շատ սիրիացիների թշվառ վիճակի մասին, եւ ոմանք փող են աշխատում դրա վրա: Երեք թուրքամետ խմբերի («Համզա» դիվիզիան, «Սուլթան Մուրադ» եւ «Սուլթան Սուլեյման Շահ» բրիգադները) առաջնորդների ձեռքով ձեւավորվեց վարձկանները ծաղկող տնտեսությունը` հավաքագրողներով եւ «Էստի համեցեք» կանչողներով: Դրա հիմնական կենտրոններից մեկը Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին Խիվար Քիլիսում գտնվող մեծ շենքն է: Այնտեղ տասնյակ ադրբեջանցի սահմանապահների հագուստով նորակոչիկներ կարճ նախապատրաստում են անցնում Բաքու մեկնելուց առաջ: Իսկ զինված ջոկատների կողմից գնված իմամները կրոնական փայլ են տալիս այս ամենին: Եվ նույնիսկ որոշակի ազատություններ են թույլ տալիս իրենց, երբ խոսք է գնում հավանական նորակոչիկների մեկնելու վայրի մասին: Հյուսիսային Սիրիայում կրոնը հաճախ որպես գործիք է օգտագործվել, երբ անհրաժեշտ էր մարդկանց մարտի հանել Դամասկոսի կամ Թեհրանի կողմից աջակցվող շիական զորքերի դեմ: «Ադրբեջանում մեր պատերազմը նույնքան կարեւոր է, որքան պատերազմը, որ մենք այստեղ ենք մղում: Ադրբեջանը սուննի երկիր է: Այնտեղ 50 տոկոսը շիաներ են եւ 50 տոկոսը սունիներ»,- հոկտեմբերի 8-ին բացականչում էր իմամն Աազազի մերձակայքում: Իրականում, ըստ պաշտոնական վիճակագրության, ադրբեջանցի մահմեդականների 85 տոկոսը շիաներ են: