«Ես կոչ եմ անում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա». Ալեքսիս Օհանյան (Տեսանյութ)
Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում կոչ է արել Ամերիկայի ու Գերմանիայի առաջնորդներին «վերջապես զբաղվել Հայաստանում խաղաղության հարցով»: Իր տեսաուղերձում Օհանյանն ասում է.
«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Եթե իրական հրադադար չլինի, մի շարք դժբախտություններ տեղի կունենան: Ես կոչ եմ անում Ամերիկայի Միացյալ Նահանգների իմ կառավարությանը, որպեսզի դատապարտեն դիկտատորական Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա, կիրառեն սանկցիաներ եւ պարտադրեն անհապաղ հրադադար հաստատել»,-նշել է գործարարը` հավելելով, որ թեեւ պատերազմն արդեն շաբաթներ է տեւում, բայց ԱՄՆ-ն ոչինչ դեռ չի ձեռնարկել:
«ԱՄՆ-ն` այն երկիրը, որը ջերմորեն ընդունել է իմ` ցեղասպանությունից փրկված նախապապերին...»,-շեշտել է Օհանյանը:
Տեսանյութը՝ այստեղ: