Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ
Հայաստանում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2213 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 75523 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 372550 վերջին մեկ օրում` 4497 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 23332 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1772-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 50701 անձ` վերջին մեկ օրում 425 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 1157 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 333 է: