Կրեմլը դեռ չգիտի, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Արցախի հարցում առաջընթացի մասին
Կրեմլը դեռ չգիտի, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Արցախի հարցում առաջընթացի մասին, «ՌԻԱ Նոսվոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Արցախի հարցում «շատ լավ առաջընթաց է» գրանցվել:
«Մենք դեռ չգիտենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը համաձայն է այդ գնահատականի հետ: