Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռևս սպասում են պատասխանին:
ԱԺ աշխատակազմում ևս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու ինքնամեկուսացածներ կան: Երեկ, կարելի է ասել, նաև դրա պատճառով խորհրդարանը դատարկ էր, որևէ աշխատանքային պրոցես չէր ընթանում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը խորհրդարանում տարածվեց նաև հունիսին. այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվել էին Ազգային ժողովի 5 պատգամավորներ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե էնֆիաջյանը:
Երեկ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գոռ Գևորգյանից պարզել, թե այժմ ինչպես է իրեն զգում, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 560 մարդ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 474-ով` հասնելով 73 հազար 310-ի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: