Գաել Անդոնյանը միացել է ֆրանսիական «Օբան» թիմին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը կարիերան կշարունակի ֆրանսիական «Օբան» թիմում, հաղորդում է transfermarkt-ը։
25-ամյա ֆրանսահայ ֆուտբոլիստը Ֆրանսիայի չորրորդ լիգայում հանդես եկող ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ Մարսելում ծնված Գաել Անդոնյանը այդ քաղաքի «Օլիմպիկ» ակումբի սան է։ Նրա տրանսֆերն այժմ գնահատվում է 200 հազար եվրո։